четверг, 12 июля 2012 г.

KAROT



Բարակ անձրև է մաղում անընդհատ,
Մաքրում է կյանքիս մռայլը դաժան:
Երազ հույսերս են ինձ հասնում հատ-հատ
Հոգու ծալքերից ՝քեզնից անբաժան
Պատուհանից դուրս աշխարհն է թրջվում
Անձրևի մաքուր կաթիլների տակ
Սիրտս է ցավից կաթ-կաթ փոքրանում
Անսփոփ կարոտից լացում անընդհատ
Ուզում եմ անվերջ լինել քո կողքին,
Զգալ եմ ուզում սերդ անսահման
Եվ նայել քո ջինջ,անմեղ աչքերին,
Ու քեզ հետ լինել մեկ տեղ հավիտյան:
Զգա կարոտս,փարվիր ինձ սիրով
Ջերմացրու հոգուս սառույցն արյունոտ
Եվ խոսիր ինձ հետ միայն շշուկով
Նուրբ խոսքեր ասա,քնքուշ,անձրևոտ 

пятница, 29 июня 2012 г.

ANGUYN ANDZREV


Երկնքից անգույն անձրև է մաղում
Ամպերի մռայլ կոպերից հոգնած,
Արտասվելով պաղ հողի վրա
ՈՒ խղճահարությունից դրդված`
Աստված է փնտրում անաստվածների մեջ:
Նա էլ է հոգնել աննպատակ պայքարից,
Հոգնել է անգույն բարբարոս կյանքից,
Հոգնել անժպիտ դեմքերից մռայլ ,
Հավատից զրկված երազանքներից սին,
Չարից ու բարուց, հենց ինքն իրենից:
Թող կայծակն որոտա, անձրևը պոռթկա,
Արցունքների տարափ դառնա,
Աշխարհի հոգին չի ամոքվի ցավերից
Այս դառը կյանքի թերթված էջերից

пятница, 22 июня 2012 г.

QO ACHER@


Այդ աչքերը` քո աչքերը,
Որ ստիպում են ինձ ժպտալ,
Որ ստիպում են ինձ ապրել
Եվ վերստին երազել…
Քո ժպիտը, քո շուրթերը,
Դու, մատներդ ու մարմինդ
Ամբողջությամբ ինձ գերում եք,
Կախարդում եք ու ստիպում եք.
Անէանալ և վերանալ,
Մի վայրկյանում այս աշխարհից
Վեր  բարձրանալ ու հիանալ…
Այս աշխարհո՞վ ,
Ոչ, քեզանո՜վ…
Քո նայվածքով, քո պահվածքով,
Ամեն ինչով:

TOX


Թող, որ նրբիկ իմ շուրթերով՝
Կարծես վարդի ալ թերթերով,
Գոց աչքերդ ես հանբուրեմ:
Թող ,որ հոգում քո այդ բարի,
Որ նման է անտակ ծովի,
Խինդ ու ժպիտ ես արթնացնեմ:
Թող, որ սրտում քո այդքան բաց,
Այդքան մաքուր, զուլալ ,տանջված,
Իմ տեղը ես փնտրեմ գտնեմ:
Թող, որ օրս քեզնով ապրեմ:
Առավոտս ՝ հանց մի հեքիաթ
Քեզնով լցնեմ,  քեզնով հարբեմ
Թող, որ կյանքս ես նվիրեմ:
Քեզ պահապան հրեշտակ լինեմ

SIRT IM

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...

воскресенье, 17 июня 2012 г.

ARAJIN SER@


Առաջին սերը ուժեղ է, գիտեմ,
Սրտիս վրա' եմ փորձարկել ես այն,
Մահն էլ անզոր է այդ հրաշքի դեմ,
«Ես»-ը մանրուք է, տիեզերքն ունայն:

Առաջին սերը անուշ է անչափ,
Տառապեցնի՛ էլ, երջանկություն է,
Սիրտդ նրանով լցրու ափեափ՝
Ու կապահովես անմահությունդ:

Բայց որ վերջինը այսպիսին լինե՜ր՝
Այսքան գեղեցիկ և ուժե՛ղ այսքան…
Չէի հավատա, եթե մեկն ասեր,
Թե այսքան հզոր մի վերջին սե՛ր կա:

Ե՛կ, ազատիր ինձ իմ տառապանքից,
Իմ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ, իմ ՀՈւՅՍ, իմ ԸՆԿԵՐ,
Լցրու՛ քեզանով դատարկված հոգիս,
Ամենամիակ դու իմ վերջին սեր:

Առաջին սերը ուժե՛ղ է, գիտեմ,
Սրտիս վրա՛ եմ փորձարկել ես այն…
Բայց որ վերջի՜նը այսպիսին լիներ…
Փա՜ռք իմ աստծուն իմ սիրո համար

YES CHGITEM


Ես չգիտեմ` ո՛ւր են տանում հեռավոր 
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։

Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։

Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր.

пятница, 15 июня 2012 г.

TXUR E SIRTS


ՏԽՈՒՐ Է ՍԻՐՏՍ, ԼԱԼԻՍ Է ՀՈԳԻՍ,
ԱՆՁՐև Է ԳԱԼԻՍ, ԹԱՓՎՈՒՄ ԱՅՏԵՐԻՍ,
ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿՅԱՆՔԻՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՆԳՆԵԼ,
ԼՈՒՌ ՄՏՈՐՈՒՄ Է.ՃԱՄՓԱՆ Է ԿՈՐՑՐԵԼ:
ՕՐԵՐՆ ՈՒ ԺԱՄԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄ,
ՏԱՐԻՆ ՏԱՐՎԱ ՀԵՏ ՀՈՒՇԵՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ,
ԿՅԱՆՔՍ ՎԱԶՈՒՄ Է ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ,
ԱՆՑՅԱԼԸ ԿՈՐՈՒՄ Է ՄՇՈՒՇՈՒՄ ԱՆՀԵՏ:
ՍԻՐՏՍ ՍԱՌԵԼ Է ՍԱՌՈՒՅՑԻ ՆՄԱՆ,
ԱՆԳԱՄ ԱՐևԻ ՇՈՂԵՐՆ ԱՆՆՄԱՆ
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՑՆԵԼ ՀՈԳԻՍ,
ԼՈՒՅՍ ՏԱԼ ԱՉՔԵՐԻՍ,ՀՈՒՅՍ ՏԱԼ ԽԵՂՋ ՍՐՏԻՍ:
ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿՅԱՆՔԻՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՆԳՆԵԼ,
ԼՈՒՌ ՄՏՈՐՈՒՄ Է ,ՃԱՄՓԱՆ Է ԿՈՐՑՐԵԼ:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
ԻՄ ԿՈՐԱԾ ՀՈԳՈՒ ՀԵՏՔԵՐՆ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ,
ԻՄ ՍԱՌԱԾ ՍՐՏԻՆ ԱՐև ԵՄ ՈՒԶՈՒՄ,
ԿՈՐԱԾ ՀԱՎԱՏՔԻՍ ԱՂՈԹՔ ԵՄ ԱՆՈՒՄ,
ԱՍՏԾՈՒՑ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ,,,
ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՆՎԵՐՋ,,,,,
ՀԱՆԿԱՐԾ Ի ՎԵՐՋՈ ԻՆՔՍ ԷԼ ԵՄ ԿՈՐՉՈՒՄ,
ԲԱԽՏԻ ԱՅՍ ԱՆԳՈՒԹ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ:
ՄՆՈՒՄ ԵՄ ՄԵՆԱԿ,ՏԽՈՒՐ ԱՆԸՆԿԵՐ,
ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՁ ԸՆԿԵՐ,
ՔԱՅԼՈՒՄ ԵՄ ԱՌԱՋ, ԴԵՊ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ,
ԴԵՊԻ ԿՅԱՆՔ ԿՈՉՎԱԾ ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ,,