Աշնան արևը էլ չի~ ջերմացնում ,
Չի նետում ոսկե շղարշն ուսերիս ,
Գույների խաղը էլ չի խենթացնում ,
Էլ չեն խառնվում կարոտ ու թախիծ…
Աշնան արևը շատ է քեզ նման`
Նա էլ է ժլատ, անհոգի քեզ պես .
Սրտիս զարկերը որքան խենթանան ,
Դու չես լսելու, խուլ ես իսկապես…
Գուցե դու չկաս …ես եմ հորինել
Քեզ, որ օրերիս դատարկը լցնեմ,
Հեռացող աշնան թախիծը մեղմեմ ,
Ինձ նոր կարոտի բոցով վարակեմ…
Գուցե դու իրոք աշնան արևն ես ,
Վերջին քնքշանքն ես տալիս օրերիս ,
Որ երբ հեռանաս, կամ էլ` ավարտվես ,
Կապու~յտ մի շղարշ նետվի ուսերիս…