понедельник, 24 сентября 2012 г.

SIRT IM

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...

MEK ANGAM

Հավատացեք ինձ,
Մեկ անգամ չէ,որ սիրում են մարդիկ,
Սիրում են անվերջ,տարբեր, տարանուն,
Բայց մեկ անգամ են սիրուց ցնորվում
Խելագարվում են լոկ մեկ, մի սիրուց։
... Այդ խենթացումը սկիզբն է կյանքի,
Այդպես մեռնում է արևը հողում...
... Հավատացե~ք ինձ,
Սիրում են անվերջ, տարբեր, տարանուն,
Բայց ցնորվում են միայն մեկ անգամ,
Խելագարվում են լոկ մեկ, մի~ սիրուց։

воскресенье, 26 августа 2012 г.

4 MOMI PATMUTYUN

Սենյակում 4 մոմ էր վառվում:
 Այնպիսի հանգստություն և լռություն էր տիրում, որ մենք կարողացանք լսել նրանց խոսակցությունը:
 1-ին մոմն ասաց. " Ես ԱՆԴՈՐՈՒԹՅՈՒՆՆ եմ, - բայց ցավոք մարդիկ մոռացել են, թե ինչպես ինձ պահել: 
Ահա թե ինչու ես էլ իմաստ չեմ գտնում շարունակելու վառվել" - և նա մարեց:
 2-րդ մոմն ասաց. "Ես ՀԱՎԱՏՆ եմ, բայց ցավոք իմ կարիքը նույնպես ոչ ոք չունի"- նրա խոսքերից հետո քամի փչեց և նրա բոցը մարեց:
 3-րդ մոմն ասաց. " Ես ՍԵՐՆ եմ, բայց այլևս ուժ չունեմ այրվելու, որովհետև մարդիկ ատում են նրանց, ովքեր ամենաշատն են սիրում" - նա հայտարարեց և մարեց:  Հանկարծ մի երեխա մտավ սենյակ, վախեցավ և ասաց. "Ի՞նչ եք անում, դուք պետք է վառվեք, որովհետև ես վախենում եմ մթությունից"- և երեխան սկսեց լացել: 
4-րդ մոմը լսեց դա և ասաց. " Մի վախեցիր և մի լացիր, քանի դեռ ես վառվում եմ, ուրեմն հնարավոր է մնացած մոմերն նույպես վառել, որովհետև ես - ՀՈՒՅՍՆ եմ:

KPORCEM MORANAL

Այլևս երբեք քեզ չեմ հիշելու, 
Հավատա՛, որ ես էլ չեմ լացելու. 
Եվ թեկուզ անգամ հոգիս մաշելով` 
Սև սիրտս երբեք էլ չեմ բացելու:
Չեմ ասի կյանքում, որ սիրում եմ քեզ, 
Քանզի լավ գիտեմ` դու ինձ սիրող չես, 
Գնա ու տանջվիր նրա պատճառով` 
Նա քեզ այրում է իր դաժան ճառով:
Իսկ դու, դեռևս, սիրում ես նրան, 
Նա էլ իր հերթին` մի ուրիշ Նրան?. 
Դու նույնն ես զգում, ինչ, որ ես հիմա` 
Նույն բախտն ունեցանք կարծես ակամա:
Գուցե դու էլ ես տառապում իմ պես, 
Բայց, բարի բախտ եմ ցանկանում ես քեզ. 
Ա՜խ, եթե հանկարծ նա էլ քեզ սիրեր, 
Կաղոթեի, որ Աստված ձեզ օրհներ:
Ես գիտեմ. մեկ է` դու ինձ չես սիրի, 
Եվ ինքս երբեք հոգուդ չեմ տիրի. 
Կաղոթեմ գոնե, որ նա քեզ սիրի 
Աղոթքներս թող քեզ ժպիտներ բերի

Измена

Однажды ты войдешь в чужие двери,
Увидишь там ее и все замрет.
В душе твоей начнут летать качели,
И ты поймешь, что любишь сам ее,
И вы вдвоем, как ангелы на небе,
Летаете, парите в облаках.
Но ты не знал, что скрылось в ее сердце,
Есть парень, что в любви признался сам.
Разбилось сердце и душа твоя теперь,
Куда идти? Запутались дороги.
Но где-то в облаках паритл юбовь,
А может быть она перед тобою...!

четверг, 23 августа 2012 г.

SIREL EM UZUM


Սիրել եմ ուզում, ու մի զարմացեք,
Սիրել եմ ուզում՝ թեկուզ սար ու քար,
Իմ հոգին քնքուշ զեփյուռի նման,
Սիրել է ուզում, սիրել ամեն բան:
ԵՎ սիրեք դուք էլ, ու կհասկանաք,
Թե որն է կյանքի հաճույքը վսեմ,
Եթե կա գորով, գգվանք ու սերը,
Հապա ինչու՞ են «պատերազմները»:
Սատանայական ատելությունը
Ձեզանից վանեք, ու թեթևացեք,
Փոխարենը դուք, սիրեք իրարու,
Այն ժամ ձեզ հետ է, երջանկությունը:
Սիրեք միմյանց, իմ հայ ժողովուրդ,
Իմ հայալեզու մաշտոցյան զավակ,
Թող մեր շուրթերից հավերժ աննման
Սիրալիր բառեր ու ծիծաղ դուրս գան:
Մոռացեք «վատը» և, հիշեք «լավը»,
Ու սիրեք իրար, սիրեք անդադար՝
...Ինչպե՞ս չսիրել, չէ՞ որ այս կյանքում,
Եկել ենք աշխարհ, սիրելու համար:

SIRUM EM


Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

SER

Սերը դաշտի կոկոն ծաղիկ
Երբ պոկում ես, չի՛ բացվում,
Սերը հրաշք մի ձնծաղիկ
Որով գարունն է բացվում...
Սերը ծովում մի փարոս է,
Սերը անհաղթ մի հերոս է,
Սերը մայր է հավատարիմ
Կուզեմ լինես նրա գերին...
Կուզեմ սիրո օվկիանի մեջ,
Չխորտակվեն սիրող սրտեր,
ԵՎ կրակն էլ մնա անշեջ
Ու ջերմացնի սիրող սրտեր...
Սիրող սրտեր թող միանան,
Սիրող սրտեր թող որ դառնան,
Սուրբ հավատամք, սրբատաշ վանք՝
Հավերժություն ծնող նոր կյանք