Ինչու՞ է նաև այնպես պատահում
Ինչ հարկավոր է քիչ է պատահում,
Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում:
Ինչու՞ ասացե՛ք, նոր հանդիպելիս
Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս
Բայց հակառակն են հետո դուրս գալիս:
Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչու՞ են հաճախ լինում անջատված…
Եվ ինչու՞ ենք մենք մի պահ կուրանում
Ինչու՞ ենք միայն հետո հասկանում,
Թե ով էր արժանին, բայց ընտրեցինք ու՞մ:

Комментариев нет:
Отправить комментарий