Երբեմն ուզում եմ չխոսել Քեզ հետ,
Բայց խոսում եմ հետդ և մենության մեջ,
Երբեմն ուզում եմ չզգալ որ Դու կաս,
Բայց դու եղել ես ու կաս հոգուս մեջ:
Երբեմն ուզում եմ Քեզ չնկատել,
Փակ աչքերով եմ անգամ տեսնում Քեզ,
Երբեմն ուզում եմ Քեզ չսպասել,
Բայց չբաժանված սպասում եմ ես Քեզ:
Երբեմն ուզում եմ Քեզ չկարոտել,
Բայց կարոտում եմ, երբ դու կողքիս չես,
Երբեմն ուզում եմ ԱՏԵԼ, լոկ ԱՏԵԼ,
Բայց ատելիս էլ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ.
Комментариев нет:
Отправить комментарий