Անսահման կարոտ ու անհու՜ն թախիծ,
Հոգու տրտմություն և մի բառ, ՀՈԳԻ՜Ս...
Այնքան հարազատ, ժպիտ պարգևող,
Ինձ այնքան մոտիկ և այնքա՜ն հեռու...
Կարոտում եմ քեզ ու նորից տխրում,
Իմ հոգուն դարձյալ թախի՜ծն է տիրում,
Ինչպե՞ս դու այդքան հարազատ դարձար,
Այդքան հարազատ, բայց նաև օտա՜ր...
Ո՛չ, ի՞նչ եմ ասում, ինչպե՞ս թե օտար,
Դու իմ հարազատ, իմ անգի՜ն հոգի,
Ահա մի ժպիտ, հոգու ջերմությու՜ն,
Ու կարո՜տ, կարո՜տ,
անսահմա՜ն կարոտ...

Комментариев нет:
Отправить комментарий