* Սիրեցեք Զմիմիյանս *
Քանզի սերն է ամուր ընտանիքի հիմքը:
Երիտասարդների և սիրո բարեխոս
Սուրբ Սարգիս զորավարի տոնն է այսօր:
Սուրբ Սարգիս զորավարն
ամենասիրված սրբերից է:
Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների
արագահոս սիրո բարեխոսն է:
Նրա միջնորդությամբ հրաշքներ են
տեղի ունենում:
Այդ օրը երիտասարդները աղոթում են
սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ աստված:
Սուրբ Սարգիսը սիրո երազանքն
իրականացնող Սուրբ է:
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում
ընդունված է նշել ոչ միայն
եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական
սովորություններով:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը,
երիտասարդներն աղի բլիթ են ուտում,
որի հետ կապում են իրենց փեսացուի կամ
հարսնացուի երազում հայտնվելը:
Այն երիտասարդը կամ աղջնակը, որը
կգա երազում և մի գավաթ ջուր կտա,
նա էլ կդառնա իր երկրորդ կեսը:
Սիրո տոնի կապակցությամբ,
շնորհավորում ենք բոլորին
և մաղթում անսահման իրական սեր:
Սիրեք որպեսզի նաև սիրված լինեք:
.gif)
Комментариев нет:
Отправить комментарий