понедельник, 16 апреля 2012 г.

KAROT U TAXITS


Մի անսպառ թախիծ, մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ ու զրկում օդից,
Մի անկոչ կարոտ, մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ, կանչում ինձ քեզ մոտ…

Մի վառվող համբույր, մի անհագ համբույր
Շրջում է անվերջ, փախչում է... բայց ու՞ր....
Ու իմ խենթ հոգին, իմ վշտոտ հոգին
Փնտրում է կորած երազն իր անգին…

Մի անսպառ թախիծ ու անկոչ կարոտ,
Մի վառվող համբույր ու հոգիս վշտոտ
Միահյուսվել են ասես իմ սրտում
Ու քո պատկերն են պահում, փայփայում…

Իսկ քո աչքերը, քո հուր աչքերը,
Աչքերիդ անմար, վառ կրակները
Ամուր կառչել են իմ բույր հուշերին
Եվ այրում են, տե՛ս, իմ սիրտն ու հոգին

Комментариев нет:

Отправить комментарий