понедельник, 29 октября 2012 г.

Ես քեզ չեմ սիրել. ես քո մեջ իմ սերն եմ սիրել...

Հիշում եմ իմ ու քո առաջին հանդիպումը: Հիշում եմ պարզ քո դեմքն ու պահվածքը: Ոչ մի արտասովոր կամ յուրահատուկ ոչինչ քո մեջ չնկատեցի կամ էլ ինքս, լինելով այդքան ուշադիր, լինելու դեպքում հնարավոր չէր՝ չնկատեի. պարզապես դու էլ սովորական էիր բոլորի նման: Չնայած ամբողջ քո տեսքից կառանձնացնեմ աչքերդ՝ այդքան պարզ և այդքան խոր, որ երկու վայրկյանը մեկ աչքերս ձգտում էին աչքերիդ: Սկզբում լսում էի քեզ, թե ինչպես անհագորեն էիր պատմում քո մասին, սակայն չեմ հիշում գրեթե ոչինչ, կհարցնեք, թե ինչու՞...
Որովհետև ամբողջ քո պատմածի ընթացքում ինձ ընդամենը տանջում էր մեկ հարց. իսկ եթե սա «Նա» է, իսկ եթե սա այն «միակն» է: Եվ հենց այս ամենից սկսվեց սերը առանց հոգուս դռները թակելու ներս մտնել: Սկզբում չհաջողվեց, բայց ահա, երբ հասա տուն, քեզ իմ հոգուց ամբողջովին ջնջեցի և վրձնի մեկ հարվածով, ինչպես կաներ իր գործում վարպետացած խենթ նկարիչը, նկարեցի ամբողջովին նոր նկար: Այնտեղ դու էիր, այո՛, դու՝ քո գրավիչ ժպիտով, տպավորիչ, տամուկ աչքերով և քո «մաքուր» էությամբ: Իսկ թե ինչո՞ւ եմ դնում չակերտների մեջ «մաքուր» հատկանիշը, չգիտեմ. գուցե սիրտս նախօրոք վտանգ էր զգում: Գուցե գիտեի, որ այդ մաքուր հոգին պղտորելու է իմը՝ անաղարտեցնելու փոխարեն:
Գիտե՞ս՝ ասում են մարդկանց հիասթափության պատճառը հիմնականում լինում է այն, որ մարդկանց չեն ընդունում այնպիսին, ինչպիսին որ կան, այլ ինձ նման իրենց հոգում այդ էակին պատկերացնում են լոկ բարի ու անաղարտ, սակայն բախվելով կյանքի դառը իրականության հետ՝ իսկույն հիասթափվում են, ինչպես և պատահեց ինձ հետ:
Վերջին հանդիպման ժամանակ ոչինչ, ոչինչ չէր մնացել այն մաքուր ու անաղարտ հոգուց: Կարծես ինձ այլևս չէին ժպտում քո աչքերը, այն անկեղծ, այլ մի գազան էր քո հոգում ապրում, անխիղճ մի մարդ, որը առանց խղճի խայթ զգալու կարողացավ կոտրել ու խարազանել այն միամիտ ու հիմար աղջկա թե՛ հոգին, թե՛ սիրտը: Պարզվում է՝ այն նկարը՝ իմ նկարած խունացել էր իմ հոգում. չկար ոչինչ, չկաս և դու: Այն նկարի այն էակին եմ ես սիրել և քեզ այդպես պատկերել.....

Комментариев нет:

Отправить комментарий