четверг, 23 августа 2012 г.

SIRUM EM


Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

SER

Սերը դաշտի կոկոն ծաղիկ
Երբ պոկում ես, չի՛ բացվում,
Սերը հրաշք մի ձնծաղիկ
Որով գարունն է բացվում...
Սերը ծովում մի փարոս է,
Սերը անհաղթ մի հերոս է,
Սերը մայր է հավատարիմ
Կուզեմ լինես նրա գերին...
Կուզեմ սիրո օվկիանի մեջ,
Չխորտակվեն սիրող սրտեր,
ԵՎ կրակն էլ մնա անշեջ
Ու ջերմացնի սիրող սրտեր...
Սիրող սրտեր թող միանան,
Սիրող սրտեր թող որ դառնան,
Սուրբ հավատամք, սրբատաշ վանք՝
Հավերժություն ծնող նոր կյանք

четверг, 26 июля 2012 г.

AYNQAN DJVAR E


Այնքան դժվար է կյանքը առանց քեզ,
Առանց քեզ սին է երազն էլ կապույտ,
Կարոտում եմ քեզ կարոտով մի հեզ,
Ուզում եմ տեսնել աչքերը քո լուրթ:
Գոնե մեկ անգամ ինձ այցի արի,
Ինձ այցի արի թեկուզ երազով,
Ուզում եմ տեսնել ժպիտդ բարի,
Ծիծեռի թևով ինձ այցի արի …
Ինձ այցի արի արևի շողով,
Գարնան ցողի պես ինձ այցի արի,
Մի թող անցյալս թև առնի, թռչի …
Ինձ այցի արի.

пятница, 20 июля 2012 г.

SER...


Հեռվից ասված սիրո խոսքեր,
Ժամին նայող սիրող սրտեր,
Կարոտ, տանջանք ու լիքը սեր,
Ժպիտ, հուզմունք ու արցունքներ:
Անկեղծ ասած` կարոտել եմ այն շուրթերը,
Որ երբևէ չեմ համբուրել,
Կարոտել եմ այն գգվանքը, քո գգվանքը 
Որը երբեք ինձ չես տվել:
Կարոտել եմ այն սպասումը,
Որն անխնա քեզ եմ տվել,
Կարոտել եմ այն ժամերը,
Որ քեզ սիրելով եմ անցկացրել:
Ճիշտ է, չկան այն խոսքերը,
Որ դու հեռվից ինձ էիր տալիս,
Չկան գուցե այն սրտերը,
Որ նայում էին կանգնած ժամին,
Չկա գուցե կարոտ ու սեր,
Չկան տանջանք ու հուզմունքներ,
Ժպիտ չկա և արցունքներ,
Բայց ես մի բան ասել կուզեմ.
Անկեղծ ասաց` կարոտել եմ այդ շուրթերը,
Որ երբևէ չեմ համբուրել,
Կարոտել եմ այդ գգվանքդ, քո գգվանքը, 
Որն այդպես էլ ինձ չես տվել:

CHE DER KANGUN EN

Չէ’, դեռ չեն այրվել հոգուս գանձերը,
Չէ’, դեռ կանգուն է քո լուրթ պատկերը,
Դեռ այցելում են ինձ երազները,
Որտեղ տեսնում եմ ես քո աչքերը…

Բայց, երբ լքում են ինձ երազները,
Հանկարծ մարում են բոլոր գույները,
Քանզի հիշում եմ ես քո խոսքերը,
Որ քո ջինջ սրտում չկա ՙմեր՚ սերը…

Բայց այն իմ սրտում ունի իր տեղը
Եվ չի կործանվել` դեռ կան շիվերը,
Չնայած վաղուց մեղմիկ անձրևը
Հյուր չի այցելել, երաշտն է տեղը

DU.....


Դու  իմ  խենթ  կյանքի  մասնիկն  ես  հիմա, 
Լցրել  ես  սիրտըս  լույսերով  անմար. 
Դարձել  ես  նոր  երգ  պապակ  շուրթերիս, 
Դու  ես  իմ  կյանքը, իմ լույսը, հոգիս... 
Ես  քեզանով  եմ  հարուստ, դու  գիտես, 
Քանի  որ  ունեմ  և  երազ և  սեր, 
Ճերմակ  անուրջներ, ճախրելու  մեծ  տենչ, 
Իսկ  այս  ամենը  դու  ես ինձ  տվել... 
Մեծ  հանգրվան  ես  ինձ  համար  դարձել, 
Գիտեմ  կարոտիս  տեղը  և հասցեն. 
Ճերմակ  տողերով  ուր  էլ  թափառեմ` 
Խենթի  պես  քեզ  մոտ  կգամ, կհասնեմ... 
Դու  իմ  կույր  սիրո  անմարմին  տերն  ես, 
Բայց...անհաղորդ  ես  սրտիս  զարկերին. 
Ես  եմ  բացելու  աչքերըս  մեկից, 
Թե` տեր  կդառնաս  նոր  երգիս, հոգիս.

ANSAHMAN KAROT

Անսահման կարոտ ու անհու՜ն թախիծ,
Հոգու տրտմություն և մի բառ, ՀՈԳԻ՜Ս...
Այնքան հարազատ, ժպիտ պարգևող,
Ինձ այնքան մոտիկ և այնքա՜ն հեռու... 
Դու իմ հարազատ, իմ անգի՜ն հոգի,
Ահա մի ժպիտ, հոգու ջերմությու՜ն,
Ու կարո՜տ, կարո՜տ, անսահմա՜ն կարոտ...

DU SER IM MIAK......


Ախ, քեզնից բացի, կյանքում ոչ մեկին,
Դու գիտես, երբեք ես չեմ սիրելու,
Գիտես, որ իմ լուռ, տանջահար հոգին
Ուրիշ ոչ մեկին էլ չի փնտրելու :

Ինձ համար կյանքում մի սեր է եղել,
Մի կյանք է եղել ինձ համար կյանքում,
Քեզ միշտ սիրել եմ, երբեք չեմ նեղել,
Երբեք չեմ դավել քո սիրուն մաքուր:

Ինչքան էլ հեռու ապրես ինձանից,
Ես երբեք, երբեք քեզ չեմ մոռանա,
Քեզ չեմ ջնջելու իմ կյանքի էջից
Ու չեմ հանելու իմ մտքից անգամ:

Թեկուզ և սիրտս պոկեցիր տեղից,
Թեկուզ և կյանքս դարձրիր դժոխք,
Բայց իմ հոգու մեջ ապրում ես նորից,
Դու սեր իմ միակ, սեր իմ անողոք