Մի՞թե դժվար է այդպես…
…Հետ չնայել , չափսոսալ,
Չափսոսալ ու չարտասվել,
Չարտասվել ու դիմանալ,
Դիմանալ ու դիմադրել,
Դիմադրել ու չփլվել,
Չփլվել ու հավատալ,
Հավատալ ու պայքարել,
Պայքարել ու չկորցնել,
Չկորցնել ու ձեռք բերել,
Ձեռք բերել ու նվիրել,
Նվիրել ու նվիրվել,
Նվիրվել ու հասկանալ,
Հասկանալ ու գիտակցել
Գիտակցել ու չընկճվել,
Չընկճվել ու մոռանալ,
Մոռանալ ու հեռանալ,
Հեռանալ ու չնայել…
Չնայել…Հետ չնայել…
Комментариев нет:
Отправить комментарий