пятница, 13 января 2012 г.

MTQER

  1. * Ես կարող եմ ստիպել տղամարդուն, որ հենց առաջին իսկ հանդիպումից չնկատի իմ քթի ձևը կամ կզակը: Իսկ նրա հետ մեկ գիշեր անցկացնելուց հետո, նա իր ամբողջ կյանքում կկարծի, որ Կլեոպատրայից գեղեցիկ կին չկա:
  2. * ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: 
  3. *Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: 
  4. *Սիրում են ոչ թե հանուն արժանիքների , այլ չնայած թերությունների:
  5. *Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: 
  6. * Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: 
  7. * Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են, որքան արվեստի գլուխգործոցները։
  8. *Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։
  9. * Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։ 
  10. * Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար:
  11. *Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը.
  12. * Շատ տղամարդիկ, սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ։
  13. * Ամեն ինչ կարելի է ձեռք բերել մենության մեջ, բացի բնավորությունից։
  14. * Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Ես ձեր մասին չեմ ընդհանրապես չեմ մտածում:
  15. Եթե կինը հիացրել է ձեզ իր գեղեցկությամբ , բայց դուք չեք կարողանում հիշել ` ինչ էր նրա հագին, նշանակում է ` նա անթերի էր հագնված: 
  16. * ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում: 
  17. *Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: 
  18. *Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ
  19. Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են մեռնում։
  20. Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի կտոր։ Չկպչելու համար մարդ ոսկի պիտի դառնա։
  21. Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու։
  22. «Ես ոտքերից բավականին բարձր եմ»,- հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին…
  23. * Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի: Այն մարդը, որը շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում: 

Комментариев нет:

Отправить комментарий