Փակեմ աչքերս ու էլ չշնչեմ,
Հուշերիս ծովում հավերժ խորտակվեմ,
Ուր քեզ չհիշեմ ու չտառապեմ,
Մեր սիրո համար պատիժ չկրեմ:
Հոգիս, ես ինչպես իմ սիրտը մաքրեմ,
Քո հանդեպ սերս ինչպես խորտակեմ
Քո թողած ցավը ինչպես մեղմացնեմ,
Ինչպես քեզ նման ուրիշ բախտ գտնեմ,
Ինչպես իմ սրտում այլ աչքեր դաջեմ,
Եվ քո մեղավոր աչքերը ջնջեմ,
Ու իմ աչքերից թախիծը վանեմ:
Թախիծով լեցուն, նայում եմ հեռուն,
Չեմ ուզում ապրել անցյալով անհուն,
Աչքերիս խորքում արցունքն է դողում...
Եվ երկու կաթիլ վայր են գլորվում...
Սիրտս այրում է մի վայրի կարոտ,
Հոգիս խենթի պես վազում է քեզ մոտ...
Կյանքը ինձ համար դարձել է անօդ,
Կյանքը առանց քեզ` հավիտյան թախծոտ
Комментариев нет:
Отправить комментарий