Եթե միայն իմանայիր,
Որ աշխարհի հեռուները,
Որ երկնքի կապույտները,
Որ ամառվա տաք օրերը դու ես լցնում:
Ու ծովերի ալիքները, բոլոր-բոլոր անձրևները,
Ծիածանի վառ գույները
Դու ես ստեղծում:
Եթե միայն իմանայիր,
Որ աստղերը իմ գիշերվա դու ես վառում,
Որ իմ արևը մայրամուտին դու ես մարում,
Որ իմ օրվա վայրկյանները դու ես սպառում,
Ու իմ տարվա եղանակը դու ես ներկում:
Որ առանց քեզ տիեզերքը վերջ կունենար,
Որ առանց քեզ ժամանակն էլ կվերջանար,
Որ առանց քեզ /լույսը խավար կդառնար,
Ու խավարում մոլորակս կանհետանար:
Комментариев нет:
Отправить комментарий