....Գիտե°ս,հաճախ նստում,միտք եմ անում լռին.
Թե քեզ չսիրեի,ո°նց կընդհանար կյանքս,
Ա`խ,կլինե°ր մեկը,որ հասկանար ինձ միշտ,
Սպեղանի դառնար,գնահատեր ջանքս:
Կյանքի քանի´-քանի´խութեր եմ ես անցել,
Ճանաչել եմ բարին,ճանաչել եմ չարը,
Սակայն սիրտս միայն քո առաջ եմ բացել,
Դու ես եղել սիրուս ամնեանուրբ լարը:
Եվ այդ լարն է միայն ինձ հույզ ու տենչ տալիս,
Այդ լարով եմ միայն սիրում կյանքն ու երգը,
Գոհ եմ քեզնից,սեր իմ,անչափ գոհ եմ քեզնից,
Քաղցր են ինձ քո տված խնդությունն ու վերքը...
Комментариев нет:
Отправить комментарий