Գիտես` ինչ մեծ կամքի տեր եմ
Մտքիս մի բան , որ դնեմ,
Աշխարհ անցնի, սերունդ փոխվի`
Իմ ուզածին կհասնեմ:
Կյանքի անցնող այս օրերը,
Եթե անգամ չհերիքի,
ՈՒ թե մեռնեմ, չհավատաս
Սերս կիսատ չեմ թողնի:
Հոգիս, երկրում կմնա,
Նա կփնտրի քեզ այնքան`
Մինչև գտնի ու հայտնի քեզ
Որ սիրում եմ անսահման:
ՈՒ կձուլվի նա քո սրտին,
Հոգուդ, ընկեր կդառնա,
Իսկ թե հոգիդ ինձ չընդունի,
Սիրտդ, ուրիշին տիրի,
Այն ժամանակ հետ նայելով
Հոգիս ընդմիշտ, կհեռանա
Комментариев нет:
Отправить комментарий