Իմ կյանքի խո՜ր գիշերներում,
Կարծես` դու իմ այգաբացն ես,
Ձմռան բուքին, ցո՜ւրտ օրերում,
Կարծես մի բորբ արեգակ ես:
Լույս ես դու իմ խավարի մեջ
Կրակ` դող ու սարսուռիս մեջ
Հույս ես անհույս օրերիս մեջ
Զով` իմ տենդի, ջերմության մեջ:
Իմ երա՜զն ես, երազա՜նքն ես
Դու իմ սրտի ամեն զարկն ես
Իմ արյո՜ւնն ես, իմ ավյո՜ւնն ես
Իմ թախիծն ու իմ ժպիտն ես:
Դու իմ կյանքի վա՜ռ կրակն ես
Իմ երգերին շունչ տվողն ես
Իմ հրա՜շքն ես, իմ կտավն ես
Ամեն օրվա իմ մասնիկն ես
Комментариев нет:
Отправить комментарий