воскресенье, 25 марта 2012 г.

AMENAHZOR@........................

Ամենազոր է սերը իսկապես,
Կարող է կյանք տալ, փայփայել մոր պես,
Իմաստավորել, դարցնել հրաշք
Այն , ինչ դեռ երեկ թվում էր նողկանք…
Բայց պատահում է 
Նա փշրում է քեզ ու սիրտդ կոտրում ,
Հոգուդ մեջ ամպրոպ, որոտ հավաքում…
Բայց ինչպիսին էլ նա քեզ հյուր կգա,
Սերն է կենսատու, աստված է վկա։
Դռներն է բացում դեպի բարություն,
Հետքերն է սփռում մինչ հավերժություն…
Ու եթե անգամ չես կարող լինել դու նրան մոտիկ՝
Քո մեջ թողնում է հուսո մի հատիկ…

Комментариев нет:

Отправить комментарий