вторник, 6 марта 2012 г.

ASA MI LRIR

Ասա, որ ապրեմ
Որ արևից ես կվառվեմ,
Որ անձրևից ջուր կդառնամ,
Որ լույսերից կկուրանամ ,
Որ ստվերներից կանէանամ,
Որ ցավերից կթուլանամ,
Որ հույսերից ուժ կգտնեմ,
Որ լռությանը կլսեմ
Ու որ ձայները կանտեսեմ...

Ում ձեռքերից ես կփախչեմ,
Ում հետևից ես կվազեմ,
Ում հույզերից լուռ կարտասվեմ,
Ում հայացքից թևեր կառնեմ
Ում աչքերը ինձ կյանք կտան..
Ում տեսիլքը ես կդառնամ,
Ում հոգու հետ ես կձուլվեմ,
Ում խոսքերը աղոթք կդարձնեմ
Ու ՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ ԿՀԱՎԱՏԱՄ...
Ասա, մի լռիր....

Комментариев нет:

Отправить комментарий