четверг, 1 марта 2012 г.

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Շշուկով կարդա տողերն այս երգի,
Մրմունջի նման, աղոթելու պես,
Որ աղ չցանվի կիսաբաց վերքին -
Ու օրդ թվա արևահանդես:

Ընդունիր երգն այս՝ զեփյուռի նման,
Նորալուսնի հետ՝ շրջող արտերում,
Որ քամիները սիրուց խենթանան -
Ու ծաղիկները բացվեն դաշտերում:

Ընդունի՛ր, որպես լուսայգի երազ,
Որից ժպտում են քնի մեջ անուշ,
Որպես մեղմօրոր Գարնանային վալս -
Որպես սիրահար պոետի մրմունջ

Комментариев нет:

Отправить комментарий