Եթե մի օր ես խենթանամ,
Քո կարոտից դա կլինի.
Դու մեղք չունես, ինչ իմանամ
Այս կարոտն ինձ ուր կտանի...
Ինչ որ մի բան իջել կրծքիս,
Ու տանջում է զօր ու գիշեր,
Չեմ հասկանում երազ է սա,
Թե անցյալից եկող հուշեր...
Կուզեմ որ դու մի քիչ լացես,
Սերս խառնեմ արցունքներիդ,
Ու թե ես գամ` դուռդ բացես,
Արցունքներով բարուրես ինձ...
Փարվենք իրար առաջվա պես,
Լուռ սլանանք հեռու~, հեռու...
Թե դու չկաս, էլ ով եմ ես...
Комментариев нет:
Отправить комментарий