Ես հավաքե՜լ եմ հուշերդ մեկ-մեկ,
Իսկ նրանց փոշին արցունքով սրբել,
Լցրել ինձ համար սուրբ մի պարկի մեջ
Եվ թաքու՜ն-թաքու՜ն բոլորից պահել...
Եվ երբ հանդիպեմ քեզ կրկին կյանքում,
Երբ նվիրելու ոչի՜նչ չունենամ,
Հուշերի մի պարկ` փայփայա՜ծ թաքուն,
Ես ափսոսանքով կրկին... քե՜զ կտամ...
Комментариев нет:
Отправить комментарий