воскресенье, 18 марта 2012 г.

CHEM KAROX QEZ MORANAL

Ես չեմ կարող լուռ հեռանալ,
Ես չեմ կարող քեզ մոռանալ,
Կուզեմ թեկուզ օդ չշնչել,
Գոնե հեռվից աչքով դիպչել,
Գեթ մի վայրկյան հայացք նետել,
Ինչ է մնում զուտ աղոթել…
Ինչ եմ անում, գնում-գալիս,
Ամոթահար մտքում լալիս,
Ինչ է ուզում մռայլ հոգիս,
Քեզ է կանչում, սեր է տենչում,
Խորին քնում լուռ մեղանչում,
- Սիրուց հարբած հոգին տանջում……
Ոնց է կարող մարդ զարմանալ,
Ինչ տրված էր նրան իմանալ,
Ինչ էր սպասվում, ում էր հասնում,
Զուր էր հոգին խորն արտասվում….
Բայց, ինչ արած, սա էր սպասվում հենց այն մարդուն,
Որ կսիրի քուն թե արթուն...

Комментариев нет:

Отправить комментарий