четверг, 1 марта 2012 г.

CURT E ARANC QEZ

Ցուրտ է առանց քեզ
Մղձավանջների մեջ գիշերս անցավ:
Չէի ապրել երբեք այսպիսի մեծ ցավ,
Հոգիս շատ մրսեց մինչև լուսացավ:
Կյանքս ինձանից կարծես հեռացավ:
Ես ինձ զգում էի փակված սենյակում,
ՈՒր մութ էր, ցուրտ էր, և ելք չէի գտնում:
Քեզ էի ամենուր, քեզ էի ես փնտրում:
Քո ջերմ շուրթերին հպվել էի ուզում:
ՈՒ ապրել նորից անմոռաց հուզում,
Սակայն դու չկայիր, ու էլի չկաս
Զգում եմ հիմա ես օդի պակաս,
Թպրտում է մարմինս մաս մաս,
Ինչպես որ ձուկը ջրին անհաս:
Ցուրտ է առանց քեզ ուր? ես դե արի,
Ամուր ձեռքերով ինձ կրքոտ գրկիր,
Քո հզոր կրծքին ինձ այնքան սեղմիր,
Որ ես մոռանամ, այն ինչ չարեցիր:

Комментариев нет:

Отправить комментарий