суббота, 31 марта 2012 г.

KYANQIC MIAYN MI BAN EM UZUM


Կյանքից ուզում եմ ջերմություն ու սեր,
Երջանկությունից ժպտացող աչքեր...
Ուզում եմ՝ մարդիկ լինեն հեզ, բարի,
Ինչպես երեխան անմեղ՝ բարուրի...

Ուզում եմ մարդիկ լինեն ողջամիտ,
Եվ արդարության կրակով վառված...
Ուզում եմ՝ լինեն եւ ներողամիտ _
Ինչպես նույն ինքը՝ զորավոր Աստված...

Ուզում եմ կյանքում ոչ մեկի աչքից
Տխրության դառը արցունք չկաթի...
Ուզում եմ որ այդ չքնաղ հայացքը 
Երջանկությունից միշտ փայլատակի...

Ուզում եմ լինեն մեր գլխի վերեւ
Նուարդի նման վառ արեգակներ, 
Միշտ փայլեն նրանք մեր ճամփի վերա,
Ջերմություն սփռեն մեր հոգու վրա...

Ուզում եմ կյանքից... շատ բան եմ ուզում...
Երջանկությունից փայլող արցունքներ,
Կյանքից ես միայն բարին եմ ուզում,
Հոգու խնդություն, եվ անհատնում Սեր...

Комментариев нет:

Отправить комментарий