Նստած եմ մենակ տխուր ու տրտում,
Կատաղած քամին մտքերս է խառնում,
Քեզ է հիշեցնում չգիտեմ ինչու,
Աչքերս թրջող քամին ահարկու:
Հոգումս ցավ կա,մեջս` փոքրիկ հույս,
Փոքրիկ մի հույս,գուցե և անհույս,
Ուզում եմ տեսնել,նորից քեզ սիրել,
Բառերն այս գրել,քամին է ստիպել:
Ուզում եմ սիրել,բայց…Բայց մի թե
Այսքանից հետո սիրտս կարող է,
Ինչպես մոռանամ բառերն այն հուժկու,
Որ ժամանակ առաջ ինձ գրել էիր դու:
Այսպես քամին փչում է,ինձ ասպատակում,
Մեկ ներել եմ ուզում,մեկ էլ չեմ ուզում,
Չնայած դու ինձ թողեցիր մենակ,
Բայց քամին ինձ հետ կլինի շարունակ:
Комментариев нет:
Отправить комментарий