пятница, 2 марта 2012 г.

VORQAN KAROX EM YES AYSPES APREL

Որքա՞ն կարող եմ ես այսպես ապրել,
Ինքս ինձանից վախենալ այսքան,
Ինչպե՞ս կարող եմ քեզ այդքան սիրել,
Իսկ հաջորդ պահին ատել քեզ նույնքան...

Ինչպե՞ս կարող եմ ես այսպես ապրել,
Ինքս ինձանից խուսափել այսքան,
Հարազատ ամեն-ամեն բան թողնել
Ու քո աչքերում խճճվել այսքան:

Ինչպե՞ս կարող եմ ես այսպես ապրել,
Ինքս ինձանից հեռանալ այսքան,
Եվ քո հետքերով ողջ կյանքում շրջել,
Եվ քո շուրթերը կարոտել այսքան...

Մի՞թե կարող եմ հետքդ կորցնել,
Առանց քեզ գտնել` ինձ մոտ ետ դառնալ
Մի՞թե կարող եմ դրանից հետո
Քեզ չկարոտել ու քեզ մոռանալ...

Մի՞թե կարող ե կյանքն այնպես լինել,
Որ քո հետքերով...բայց քեզ մոտ չգամ,
Մի՞թե կարող եմ հենց այնպես մեռնել,
Ու չհամբուրել քեզ վերջին անգամ...

Եվ հենց այդ "Մի՞թեն" իր ճիրաններով
Ինչու՞ է այսպես ինձ ճնշում այսքան,
Թե դու չլինեիր, ես ու՞մ հետքերով
Պիտի թափառեի աշխարհում համայն...

Комментариев нет:

Отправить комментарий