вторник, 20 марта 2012 г.

YES SIRUM EM

Ես սիրում եմ թաղվել գրկում իմ
հուշերի⊊
Հուշեր, որոնք լուռ ծամում են
անունը քո:
Ես ուզում եմ անվերջ նայել այն
նկարին,
Որի խորքում սիրո բույրն է դեռ
սավառնում⊊
Ես ատում եմ հենց այսօրվա
լուսաբացը,
Որովհետև իմ արևը մայր է
մտել⊊
Ես զղջում եմ, որ արև եմ քեզ
համարել,
Քանզի հիմա խարխափում եմ
խավարի մեջ⊊
Իմ աստղային մենաշխարհում
ոչ ոք չկա,
Միայն վերջին ոտնահետքդ՝
գամված սրտիս,
Ես շոյում եմ, գուրգուրում եմ այն
ակամա,
Բայց խամրում է ոտնահետքդ
իմ շոյանքից⊊
Քո լուսնաձև լռությունն է մեղմ
ալիքվում,
Այն զարկում է իմ ավազոտ
հոգուն, սրտին⊊
Եվ ճայ դարձած աչքերս թաց
ցած են իջնում,
Փորձում դիպչել ալիքներիդ
քնքուշ սահքին...

Комментариев нет:

Отправить комментарий