суббота, 21 апреля 2012 г.

ARAJIN SER

Ով չհասավ իր առաջին սիրածին
Նա միշտ կյանքում մնալու է սիրահար
Անբուժելի ցավ է սերը,իմացիր,
Թե սկզբից սիրուդ բախտին չհասար:

Ամեն թռչուն մի բույն ունի անտառում,
Սիրտը բույն է,սերը թռչուն թևավոր
Թե որ թռավ ,ետ չդարձավ նորից տուն
Էլ չի երգի սիրուդ հավքը մենավոր:

Առաջին սեր,որքան հույսեր ու խոստում,
Ինչ երազներ դու իմ հոգում վառեցիր
Սիրո ցավից սիրտս դարձավ իմաստուն,
Ես էլ մեկի սիրահարը մնացի

Комментариев нет:

Отправить комментарий