суббота, 28 апреля 2012 г.

ERB VOR AYLEVS CHSIRES DU INDZ

Երբ-որ այլևս չսիրես դու ինձ
Երբ սրտանց կապվես ուրիշ մեկի հետ
Եվ հրաժարվես սիրո երդումից
Ես քեզ դավաճան չեմ ասի երբեք
Եվ չեմ նեղանա քեզնից, հավատա,
Ես գիտեմ սրտին ինչպես են տիրում
Սերն ինքնաբուխ է, թեկուզ ցավատանջ,
Ոչ աղերսում է և ոչ պատվիրում:
Կափսոսեմ, կտանջվեմ, կայրվեմ,
Հոգուս մեջ մի նոր կրակ կվառվի..
Բայց ես հարգանքով միշտ էլ կնայեմ,
Նրան, ում սիրես ինձնից ավելի...
Կնշանակի`սխալ ես եղել,
Ոսկու փոխարեն գտել ես կապար,,,
Ընդհակառակը` չեմ ների ես ինձ,
Անկարող եղա պահել քեզ այնպես,
Որ ետ չդառնաս դու սիրո ցավից...
Ես քեզ կսիրեմ, կսիրեմ խորը,
Թող վրաս խնդա այն բախտավորը,
Որին կսիրես ավելի, քան ինձ...
Եվ ինչևիցե, ուր էլ որ լինես
Թող Աստված միշտ պահապան լինի քեզ..

Комментариев нет:

Отправить комментарий