воскресенье, 8 апреля 2012 г.

ERBEMN


Երբեմն ուզում եմ չխոսել Քեզ հետ,
Բայց խոսում եմ հետտ մենության մեջ,
Երբեմն ուզում եմ չզգալ որ Դու կաս,
Բայց դու եղել ես ու կաս հոգուս մեջ:
Երբեմն ուզում եմ Քեզ չնկատել,
Փակ աչքերով եմ անգամ տեսնում Քեզ,
Երբեմն ուզում եմ Քեզ չսպասել,
Բայց չբաժանված սպասում եմ ես Քեզ:
Երբեմն ուզում եմ Քեզ չկարոտել,
Բայց կարոտում եմ, երբ դու կողքիս չես,
Երբեմն ուզում եմ ԱՏԵԼ, լոկ
ԱՏԵԼ,
Բայց ատելիս էլ`
 ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ…

Комментариев нет:

Отправить комментарий