Հանուն սիրո ինչեր ասես չարժե անել…
Հանուն սիրո արժե գժվել, արժե մեռնել,
Հանուն սիրո արժե այրվել ու խենթանալ,
Հանուն սիրո արժե ցնդել, անեանալ,
Բայց այս ամենը այն դեպքում,
Եթե կյանքում,
Այնպես ինչպես դու ես սիրում մեկ ուրիշին,
Մեկ ուրիշն այդ հենց նույն ձևով սիրում է քեզ,
Ոչ ուրիշ կերպ, ոչ ուրիշին…
Եթե այդ կերպ ինչ որ մեկը
Իրականում քեզ կսիրի այս խենթ կյանքում…
Շնչակտուր ու անկասկած,
Առանց վայրկյան վարանելու
Կյաքդ զոհիր նրա համար,
Զոհվիր կյանքում անգամ նրա
Շունչը թեկուզ մի ակնթարթ
Քեզ շատ մոտիկ զգալու համար…
Комментариев нет:
Отправить комментарий