Ամեն ինչ նույնը կլինի դարձյալ,
Սակայն ուրիշը կլինի կողքիդ,
Եվ իմ անունը որպես մոռացում
Եվ որպես անցյալ
Մի վերջին անգամ կխոցի հոգիդ:
Եվ դու կցնցվես այնպես տագնապած`
Պատկերս հանկարծ կհառնի քո դեմ,
Հանկարծ կհիշես աչքերս խաբված
Եվ արցունքներդ անզուսպ կհորդեն:
Հետո կսրբես քո աչքերը թաց,
Ասես մաքրվեց հոգիդ մեղքերից,
Մտովի քաղցր դու ինձ կժպտաս
Եվ այնպես ամուր կգուրգուրես ինձ:
Իմ մասին մի քիչ էլի կխորհես
Եվ տեսնես հոգիդ էլ ինչ կհիշի
Եվ խոնարհելով քո աչքերը հեզ
Կթեքվես դանդաղ քո այդ ուրիշին..
Комментариев нет:
Отправить комментарий