Գիտես ինչքան սիրում եմ քեզ,
Էլ ավելի տանջվում եմ ես:
Եթե այդքան սիրեմ քարին,
Զարդ կդառնա այն թանկագին:
Եթե սիրեմ սառցալեռին,
Ջուր կդառնա այն իմ ձեռքին:
Հենց որ սիրեմ անապատին,
Կդառնա այն մարգագետին:
Սիրեմ անշունչ մոլորակին,
Կյանք կծագի նրա կրծքին:
Եթե սիրեմ արեգակին,
Գիրկս կգա սիրահարված,
ՈՒ չի այրի իր սիրածին:
Եվ թե սիրեմ տիեզերքին,
Կդարձնի նա ինձ տիեզերք,
Որ միշտ լինեմ ես իր կողքին:
Բայց ես ահա սիրում եմ քեզ,
Այդ ինչ ամուր սիրտ դու ունես,
Որ չի հալվում ու չի բացվում,
Այլ անտարբեր լոկ բաբախում...
Комментариев нет:
Отправить комментарий