вторник, 3 апреля 2012 г.

SER

Սիրո անունը լսելիս մարմինդ դողում է,
Չգիտես ինչու, ով է մեղավոր,
Նրա հայացքին նայելիս շուրթերդ լռում է,
Ի՜նչ երազ է սա՝ փառավոր:
Սերը մի հուր է` սիրել է ուզում,
Թե դու ատում ես, միշտ քեզ է հուզում,
Սերը մի բույր է` բուրմունք է ուզում,
Թե չես բուրում` քեզ է փլուզում:
Սերն ուրվական է քո՛, կողքին քո՛ մեջ,
Թե չես նկատում, փագվում է մի էջ,
Կյանքի մի ընթացք, ավարտն ամենի,
Բայց ծիլ է թողնում մի նոր բարևի:
Սերը մի խինդ է` ժպիտը դեմքիդ,
Թե ժպտուն չես` թախիծն հայացքիդ,
Սերը զեփյուռ է` երբեմն ահագնացող,
Երբ մենք հյուր ենք անցնող-գնացող

Комментариев нет:

Отправить комментарий