Առաջին սերը ուժեղ է, գիտեմ,
Սրտիս վրա' եմ փորձարկել ես այն,
Մահն էլ անզոր է այդ հրաշքի դեմ,
«Ես»-ը մանրուք է, տիեզերքն ունայն:
Առաջին սերը անուշ է անչափ,
Տառապեցնի՛ էլ, երջանկություն է,
Սիրտդ նրանով լցրու ափեափ՝
Ու կապահովես անմահությունդ:
Բայց որ վերջինը այսպիսին լինե՜ր՝
Այսքան գեղեցիկ և ուժե՛ղ այսքան…
Չէի հավատա, եթե մեկն ասեր,
Թե այսքան հզոր մի վերջին սե՛ր կա:
Ե՛կ, ազատիր ինձ իմ տառապանքից,
Իմ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ, իմ ՀՈւՅՍ, իմ ԸՆԿԵՐ,
Լցրու՛ քեզանով դատարկված հոգիս,
Ամենամիակ դու իմ վերջին սեր:
Առաջին սերը ուժե՛ղ է, գիտեմ,
Սրտիս վրա՛ եմ փորձարկել ես այն…
Բայց որ վերջի՜նը այսպիսին լիներ…
Փա՜ռք իմ աստծուն իմ սիրո համար
Комментариев нет:
Отправить комментарий