понедельник, 4 июня 2012 г.

NVIRIR DU INDZ


Նվիրիր  դու  ինձ  ծիծաղն  աչքերիդ ,
Դրանով  օրվա  կնճիռը  հարթեմ ,
Թել-թել  բաժանեմ  անցնող  ժամերին ,
Ու  քո  հայացքով  աշխարհին  նայեմ ...

Նվիրիր  դու  ինձ  թռիչքը  մտքիդ ,
Ուզում  եմ  անվերջ  պեղումներ  անել ,
Երազի  ճամփան, երգը  աստղերի
Իրենց  խորությամբ  դեռ  չեմ  վերծանել

Նվիրիր  դու  ինձ  կրակը  հոգուդ ,
Ուզում  եմ  նրա  բոցում  լու~ռ  այրվել ,
Շիկանալ, թրջվել  ու  նոր  որակով
Հոգուս  ձուլվածքը  ձեռքերիդ  դնել ...

Նվիրիր  դու  ինձ  գույնը  կարոտիդ ,
Որ  իմ  կարոտի  ծովում  չխեղդվեմ ,
Գտնեմ  հուսալի  մի  փրկագոտի ,
Ու  երազներս  ողջ,  ափ  դուրս  հանեմ

Իսկ  եթե  չուզես  ոչինչ  նվիրել ,
Թե  անհաս  մնա  տենչս  քո  հոգուն ...
Լո~կ  ներկայությամբ  դարձիր  ինձ  նվեր ,
Տեղա  անխնա  իմ  խելառ  կյանքում

Комментариев нет:

Отправить комментарий