воскресенье, 10 июня 2012 г.

SIRT IM


Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, 
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: 
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, 
Արդեն և՛ խոհեմ և՛ հասուն դառած, 
Չեմ ուզում թեթև քամին տատանի 
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ 
Անցած ու չանցած վերքերն անհամար 
Կտցահարել են փայտփորի նման, 
Դարձրել են փչակ, ուր բուն են գտել 
Հիշողություններ, երազներ մեռած... 
Մինչդեռ դու՛, սիրտ իմ, ինչպես և առաջ 
Քո խենթության մեջ ինձ հետդ առած, 
Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում, 
Օտար տների կտուրն ես հանում, 
Մտցընում օտար կտուր ու պարտեզ: 
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես: 
Դու մոռանում ես, որ իմ տարիքում, 
Օտար ծառերին չեն գցում քարեր... 
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ: 
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը, 
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է... 
Ավաղ, բայց սիրտս էլ ինձ չի լսում...

Комментариев нет:

Отправить комментарий