понедельник, 6 февраля 2012 г.

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,
Իմ փշրված հոգուս կսկիծ դու ցավոտ,
Ոչ իմ արշալույսն է արշալույս՝
Մառախլապատ , թանձրացած այնպես,
Ոչ էլ գիշերս , գիշերվա նման՝փոթորկ և հեղեղ հոգնած կոպերիս...
Եվ այս ամենի մեղսակիցն ես ՝ Դու...
Դու, որ հավաքեցիր ու տարար քեզ հետ
Իմ արշալույսի ծլարձակ սերմը,
Աչքերիս վառ , լուսաշող փայլը,
Սրտիս թողնելով մորմոք քողարկված,
Հոգուս՝ մի թաս թույնով խտացված:
Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,
Այս ինչ արեցի՜ր...Կյանքիս ծիլն՝ արմատախիլ,
Հավատքս՝ խարխուլ, ողջ էությունս՝ ավերյալ...
Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,
Իմ քրքված հոգուս կսկիծ ու խորով:
Այս ինչ արեցի՜ր...
Կարոտս, կարոտիդ, կարոտ թողեցիր...

Комментариев нет:

Отправить комментарий