Դու իմ կղզին ես,իսկ ես քո ափը.
Երկուսիս միջև՝ ջրի հայելի,
Մի՛ փնտրիր այնտեղ իմ սիրո չափը.
Այն անսահման է,անընդգրկելի...
Դու իմ կղզին ես,իսկ ես՝ քո ափը,
Ծփող ալիքը՝ քեզ հետ կապողը,
Դու մի՛ ստուգիր իմ սիրո չափը,
Եթե հասնում է քեզ,սրտիս դողը...
Դու իմ կղզին ես,իսկ ես՝ քո ափը,
Ձգտւմ ենք իրար՝ սրտի թրթիռով,
Թող ամու՛ր լինի մեր սիրո կապը,
Որ ամրագրվեց վանքում՝ մոմերով...
Դու իմ կղզին ես,իսկ ես՝ քո ափը,
Մեզ իրար կապեց սիրո կամուրջը,
Արի՛ չկոտրենք մեր սիրո թափը,
Ինչ էլ մտածեն մարդիկ,մեր շուրջը...

Комментариев нет:
Отправить комментарий