Աշուն էր…
Մեր սիրո վերջին աշունը,
Մարում էր
Իմ սիրո վերջին նշույլը:
Քամին էր
Մեղմիկ վարսերդ գուրգուրում,
Դեղին էր,
Ամեն ինչ դեղին էր մեր այգում:
Քայլում ենք
Ես ու դու օտարների պես,
Նայում ես
Առաջին հանդիպումի պես,
Մրսում ես,
Ես ամուր փաթաթվում եմ քեզ,
Դողում ես
Այս դեղին տերևների պես:
Լալիս ես,
Բայց ուշ է արդեն, քեզնից հեռացրիր:
Գիշեր էր,
Մոռացման վերջին գիշեր,
Մաշել էր,
Իմ սիրտը վաղուց էր մաշել:
Աշուն էր…
Բաժանման տխուր մի աշուն,
Ցասում էր,
Նենգ ցավի ահարկու մի ցասում..

Комментариев нет:
Отправить комментарий