Եթե մեկ անգամ նույնիսկ դու ժպտաս,
Երբ ինձ հիշեցնեն գիշերներն անքուն,
Եվ թե անունս պատահմամբ դու տաս
Ուրեմն ես դեռ ողջ եմ այս կյանքում:
Եթե մեկ օր ինձ տեսնել ուզես,
Սակայն քեզանից շատ հեռու լինեմ,
Բայց թե երազում այցելեմ ես քեզ,
Ուրեմն ես դեռ գոյություն ունեմ:
Եթե խոսքերն իմ դու էլ չհիշես,
Բայց արև տեսնես խավարի գրկում
Ու քայլ անելիս սրտիդ հետևես,
Ուրեմն ապրում եմ ես դեռ քո հոգում:
Եթե գեթ մոխիր չմնա ինձնից,
Եվ թե անունս մոռանաս անգամ,
Բայց սիրտդ հանկարծ ելնի իր հունից,
Ուրեմն ես այս աշխարհում դեռ կամ

Комментариев нет:
Отправить комментарий