Համբույր ես ուզում,
Կտամ քեզ համբույր,
Բայց մի պայմանով,
Եթե գեթ մի պահ
Գոնե մեկ վայրկյան
Հայտնվես կողքիս
Ու ժպտա հոգիս:
Ես այդ համբույրով
Կտամ քեզ մի կյանք
Ու երբեք, այլևս երբեք
Դու չես իմանա
Թե ինչ է վախը
Թե ինչ է սիրած մարդու կարոտը
Թե ինչ է խանդը
Թե ինչ է վիշտը
Դու չես իմանա, քանի որ ես
Կլինեմ կողքիդ
Комментариев нет:
Отправить комментарий