вторник, 14 февраля 2012 г.

Հիշում եմ

Հիշում եմ, սեր իմ, ամեն վայրկյանը,
Ամեն ակնթարթն ու ամեն մի պահը,
Հիշում եմ հայացքդ լուռ ու խոսուն,
Աչքերիդ փայլը մութ ու անհուն:
Հիշում եմ ասված քնքուշ այն խոսքերը,
Հիշում եմ հնչած ամեն, ամեն մի բառը,
Հիշում եմ հուզված քո խենթ հայացքը,
Առաջին համբույրը, մարմնիդ ջերմ հպումը:
Հիշում եմ հուզմունքից դողացող ձեռքերդ
Անզուսպ կարոտից տանջվող ջերմությունդ
Հիշում եմ, հոգիս, ամեն մի վայրկյանը,
Խենթության հասնող մեր ջերմ հպումը:
Ես չեմ մոռանա համբույրը կրքոտ
Անսանձ կարոտով խենթ ու խելառ,
Չեմ մոռանա քո շունչը տաքուկ,
Որ զգում եմ կողքիս ես ամեն վայրկյան:
Սիրահար սիրտս ճախրում է ասես
Իրիկվա խաղաղ անվերջության մեջ,
Րոպեներն անդարձ սահում են անցնում,
Հիշեցնում ապրած ամեն մի զգացում:
Հիշում եմ, այո, ու չեմ մոռանա
Ես չեմ զղջում ու չեմ ափսոսա,
Եթե ողջ աշխարհն էլ ինձ անիծի,
Միևնույն է սերս հավերժ պիտի ապրի..

Комментариев нет:

Отправить комментарий