среда, 8 февраля 2012 г.

Ներիր ինձ, իմ սեր, ես մեղավոր չեմ,


Ես մեղավոր չեմ, որ աչքերս միշտ քեզ են որոնում,
Բոլոր ձայներում քո ձայնն եմ լսում,
Որ սիրտս ինձ լսել չի ուզում,
Նա համաձայն է միշտ տխուր ապրել,
Բայց նա ուզում է միայն քեզ սիրել:
Սիրո թևերով անվերջ ճախրում է, փնտրում է նա քեզ,
Բայց ցավոք, իմ սեր, գտնում է նա քեզ միայն երազում:
Ես մեղավոր չեմ,
Որ արևն էլ չի կարող ջերմացնել այնքան,
Որքան հուշերս ինձ քեզ հիշեցնող,
Այնքան քիչ, բայց թանկ իմ սրտի համար,
Որ օվկիանոսն էլ անծայր-անսահման
Իմ սիրո դիմաց կաթիլ է թվում,
Ներիր ինձ, իմ սեր, ես մեղավոր չեմ,
Որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Комментариев нет:

Отправить комментарий