среда, 8 февраля 2012 г.

Ես սիրում եմ քեզ`

Ես սիրում եմ քեզ`
Անձրևի տեսքով թափվող բարությամբ,
Արոտի նման անձրևակարոտ,
Անձրևից հետո պարզած երկնի պես.
Ես քեզ սիրում եմ և մասունքի պես` օծված, մեռոնված,
Օրվա հացի պես.
Ու գողի պես եմ ես քեզ փայփայում` կորցնելու ահից,
Ու ճաքճքում եմ անջուր հողի պես,
Որ այրվում է արևի սիրուց` կիզիչ, մոխրացնող,
Բայց անկարող է և հասկավորվել:
Գիշերվա թախծից ծնված արցունքի`
Վաղորդյան ցողի պես եմ քեզ սիրում:
Ես քեզ սիրում եմ,
Ինչպես միայն ես կարող եմ սիրել:

Комментариев нет:

Отправить комментарий