среда, 8 февраля 2012 г.

Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում

Շնորհակալ եմ աշխարհից, 
երբ որ դու կաս աշխարհում, 
Թեկուզ ինձնից հավետ հեռու,
 հավետ անհաս աշխարհում: 
Անցնեմ միայն ձեր տան մոտով,
 տեսնեմ ստվերդ պատին, 
Թող իմ դիմաց միշտ փակ մնա 
ամեն դարպաս աշխարհում: 
Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս, 
Հեռվից այրես ու անց կենաս, 
դառնաս երազ աշխարհում: 
Մի առավոտ միայն ժպտաս, 
ինչպես արևն ամպերից, 
Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում: 
Գնում եմ ես մերժված, տրտում: 
Մնաս բարյա՜վ ... բայց կրկին 
Շնորհակալ եմ աշխարհից, 
երբ որ դու կաս աշխարհում

Комментариев нет:

Отправить комментарий