понедельник, 16 апреля 2012 г.

KAROTI NAMAK

Կարոտում եմ… Արդեն խելագարվում եմ նույնիսկ այն մտքից, որ կարոտում եմ… Ախր անհնար է միշտ ապրել կարոտը սրտում, գոնե ինձ համար… Եթե կարողանայի վերացնել այս անպետք ու անիմաստ զգացումը, միգուցե կյանքս ավելի հետաքրքիր ու անհոգ դառնար: Ավա՜ղ…
Դու չկաս, հեռու-հեռվում մենակ ես դու, իսկ ե՞ս: Իսկ ես քո թողած մենության մեջ մեռնում եմ կարոտից: Այնպե՜ս եմ երազում արթնանալ մի առավոտ ու հասկանալ, որ այլևս ոչինչ չեմ զգում` ո՛չ կարոտ, ո՛չ թախիծ, ո՛չ սեր… Ատում եմ կարոտը, երբ այն իր հետ չի բերում հանդիպումի հույս ու սպասում, ատում եմ թախիծը, որ անբուժելի է ու մահացու, ատում եմ սերը, եթե ի սկզբանե դատապարտված է մահվան…
Բայց ամենից շատ ես կարոտում եմ… Ու ամենից շատ կարոտում եմ քեզ… Շա՜տ եմ կարոտում: Ուզում եմ փակել աչքերս ու էնտեղ հանդիպել քեզ, ամուր գրկել ու մոռանալ կարոտը քո ձեռքերի մեջ: Քո անհատակ աչքերում ես գուցե նորից գտնեմ իմ կորցրած սերը ու դադարեմ կարոտել: Ա՜խ, եթե միայն…

Комментариев нет:

Отправить комментарий