воскресенье, 15 апреля 2012 г.

KA MEKN ASHXARHUM


Սրտիս  մշուշում  լույս  կաթեց  կաթ-կաթ,
Այգաբաց  ծնվեց  մթին  խավարից,
Իսկ  օրը  եղավ  շենշող,  շողակաթ.
-Կա  մեկն  աշխարհում  ով  սիրում  է  ինձ:

Մոմեր  վառվեցին  սրտիս  խորանում,
Հոգիս  պարուրեց  մի  անուշ  թախիծ,
Ասել  եմ  ուզում,  չեմ  կարողանում.
-Կա  մեկն  աշխարհում` կարոտում  է  ինձ:

Երազանքներս  թևեր  են  առել,
Նրանց  սրընթաց,  հպարտ  ճախրանքից
Բառեր  են  ծնվում,  ոսկեղեն  բառեր.
-Կա  մեկն  աշխարհում` սպասում  է  ինձ...  

Комментариев нет:

Отправить комментарий