воскресенье, 15 апреля 2012 г.

KMORACVI


Կմոռացվես նաև դու,և ի՞նչը չի մոռացվում. 
Ինչը, ինչը սիրելիս չի այցելում ու անցնում, 
Երջանկություն, ցավ,վիշտ գալիս գնում են անհետ, 
Ինչքան էլ դու դառնությամբ,ափսոսանքով նայես ետ : 
Այդ հիմա է՛ ինձ թվում, թե տանջանքին չկա վերջ, 
Կխճճվեմ քո սիրո կախարդական ցանցի մեջ, 
Այդ հիմա է ինձ թվում,որ իմ սիրտը առանց քեզ 
Նռան նման կճաքի ու կդառնա երկու կես : 
Կմոռացվես...բայց գիտե՞ս ի՝մ սիրելի,իմ անգութ, 
Երջանկությունը կյանքում մի թռչուն է հազվագյուտ, 
Հենց որ թռավ,նրան անհնար է բերել ետ , 
Խոհեմ եղիր սիրելիս, եղիր զգույշ նրա հետ:

Комментариев нет:

Отправить комментарий